Սիրելի հայրենակիցներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ այս տարվա մայիսի 15-ին ARAMA-ի և Հ.Օ.Մ.֊ի «Հասմիկ» մասնաճյուղի համատեղ ջանքերով տեղի կունենա «Վերնիսաժ» Բարեգործական Տոնավաճառի 2-րդ թողարկումը` Արմենիա 1300 հասցեում։

Տոնավաճառի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամություն ստացած զինվորներին, զոհված և անհայտ կորած զինվորների ընտանիքներին և Հայաստանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։

Մասնակցության պայմաններին ծանոթանալ և նախապես տաղավար ամրագրել ցանկացողները կարող են զանգահարել +5491133970702 հեռախոսահամարով։

Տաղավարների քանակը սահմանափակ է։

Ակնկալում ենք Ձեր հաճելի ներկայությունը` միասին անմոռանալի օր անցկացնելու և մեր հերոսներին օգնելու համար:

—————————————

Queridos compatriotas,

Tenemos el agrado de informar que el 15 de mayo del corriente año, ARAMA y HOM filial Hasmig, realizarán la 2da edición de la Feria Solidaria «Vernissage», en la calle Armenia al 1300, CABA.

Todo lo recaudado se destinará a nuestros soldados heridos y discapacitados, a las familias de los soldados fallecidos y desaparecidos en la última guerra de Artsaj y al Centro Militar de Rehabilitación «Zinvori Tun» de Armenia.

Los interesados pueden conocer las condiciones de participación y hacer la reserva de su puesto de venta con anticipación, llamando al +5491133970702
Vacantes limitadas!!

Contamos con su grata presencia para pasar juntos un día inolvidable y ayudar a nuestros héroes.